կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 14:56
Քաղաքական

Ադրբեջանը ռմբակոծում է Մինսկի խումբն ու Մադրիդյան սկզբունքները. Հերմինե Նաղդալյան

Ադրբեջանը ռմբակոծում է Մինսկի խումբն ու Մադրիդյան սկզբունքները. Հերմինե Նաղդալյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նադալյանն անդրադարձել է ԵԽԽՎ լիագումար վերջին նիստին:  Հերմինե Նաղդալյանի խոսքով՝  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը ավելի քան երբևէ իր հասցեին ստացել է հանդիմանական արձագանքներ՝ քառօրյա պատերազմի ընթացքում հնչեցրած հակահայ հայտարարությունների համար։ Հարցին, թե արդյո՞ք հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, և ինչպե՞ս է վերջինս բացատրում իր հակահայ հայտարարությունները, Հերմինե Նաղդալյանը դրական պատասխան տվեց․ «Այո, անձամբ հանդիպել եմ։ Բացատրեց նրանով, որ ռեզոլյուցիաները, որոնք ինքը նշել է՝ դրանք ընդունված են, բացատրեց նրանով, որ ԵԽԽՎ-ն չունի հակառակ որոշում ու մեկ-երկու անգամ ընդունվել են որոշումներ, որոնք եղել են։ Փաստաթղթից շարժվելու մի հիմնավորում․․․ Իհարկե, մենք ներկայացրել ենք հայկական հանրության ամբողջ դժգոհությունը, աշխարհի, միջազգային կազմակերպությունների երկների ղեկավարների, նրանց կոչերի՝ դադարեցնելու արյունը»,- նշեց Հերմինե Նաղդալյանը։ «ԵԽԽՎ-ում կատարվեց մի հատ աննախադեպ երևույթ: Ես շուրջ 14 տարի աշխատում եմ այդ պատվիրակության կազմում և չեմ հանդիպել նման դեպքի, որ ԵԽԽՎ նախագահը ստանա նման հանդիմանանքներ: Մենք շուրջ 650 մարդու ուղարկել ենք մեր գրավոր նամակները, մեր դժգոհությունը։ Սա շատ լուրջ արձագանք էր, ինքը զգացել է այդ արձագանքը»,- ընդգծեց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հույն պատգամավորի կողմից հեղինակած ՀՀ իշխանությւոնների կեցվածքը դատապարտող փաստաթղթին, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, այլ ճիշտ չհասկացված կամ կանխամտածված սուտ տեղեկատվության արդյունք է: «Որտեղի՞ց է ձեզ մոտ այդ կարծիքը, որ դիվանագիտության մեջ պարտություն ունենք։ Մինսկի խումբը վերջին հինգ տարվա մեջ հինգ հայանպաստ հայտարարություններ է արել և ոչ թե արտգործնախարարների, այլ՝ Մինսկի խմբի երկրների ղեկավարների մակարդակով, Օբամայի, Պուտինի, Օլանդի մակարդակով, հայանպաստ հայտարարություներ են կատարվել: Ձեր կարծիքով դա դիվանագիտական աշխատանքի ձախողո՞ւմ է: Չի կարելի․․․ Արտաքին քաղաքականությունը շատ երևացող չէ, իր բնույթով մեծ մասամբ հեռու է թափանցիկությունից, բայց արդյունքը երևում է։ Վերցրեք հինգ հայտարարությունները կարդացեք՝ դա ձախողո՞ւմ է։ Ապրիլի մեկին մարդիկ գնդակոծությունը սկսել են, հաջորդ օրերին բոլորը հայտարարել են, որ պետք է վերադառնաք 1994 թ․-ի պայմանագրին, երբ որ մարդկանց ասում են, դուք պիտի վերադառնաք 1994 թվականի պայմանագրին, որ էս մարդիկ այսքան բան անում են, այդ պայմանագրից դուրս գալու համար: Երբ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ասում են` գնացեք, նստեք բանակցային սեղանի շուրջը, դա օդի՞ց է գալիս։ Ինչի՞ է Ադրբեջանն այդքան պայքարում Մինսկի խմբի դեմ։ Եթե ՄԽ Մադրիդյան սկզբունքները Ադրբեջանի համար բարենապաստ լինեին, դրա դեմ կպայքարե՞ին։ Հինգ տարի ռմբակոծում են Մինսկի խումբն ու Մադրիդյան սկզբունքները։ Մենք կարո՞ղ ենք մտածել, որ ուրեմն նպաստավոր չէ իրենց համար։ Այո, դա այն չէ, ինչը մենք կերազեինք, բայց դա մեզ համար հիմք է, որ աշխատենք ու գնանք դեպի խնդրի լուծումը»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: