Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի տարբեր մարզերում ամփոփվում են կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մի շարք համայնքներում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները։
Մասնավորապես, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը, որը հավաքել է 6104 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4656, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 772 ձայն։
Լոռու մարզի Տաշիր համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս համայնքում ստացել է 2057 քվե։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում առաջադրված միակ ուժը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5275 ձայն։ Այս համայնքում քվեարկությանը մասնակցել է 5374 քաղաքացի։
Արագածոտնի մարզի Թալին համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 7677 ձայն։ «Արդար Հայաստան» կուսակցությունը Թալինում հավաքել է 1943, ՀՅԴ-ն 1158, «Ապրելու երկիր» կուսակցությունը 881, «Կայունություն» կուսակցությունը 838 ձայն։
Լոռու մարզի Ալավերդի համայնքում պայքարը ծավալվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության միջև։ Քվեաթերթիկների հաշվարկն Ալավերդիում դեռևս ընթացքի մեջ է։ Այս պահին ՔՊ-ն առջևում է 2757 ձայնով, «Ապրելու երկիր»-ը հավաքել է 2555 ձայն։ ՀԱԿ-ն Ալավերդիում այս պահին ունի 147, ՀՅԴ-ն՝ 94 ձայն։
Սյունիքի մարզի Քաջարան համայնքում հաղթում է «Դեպի միասնություն» դաշինքը, որը հավաքել է 2233 ձայն։ ՔՊ-ն Քաջարանում ստացել է 817, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 286 ձայն։
Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում ՔՊ-ն վստահ հաղթանակ է տոնել՝ հավաքելով 3281 ձայն։ «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել է 388 ընտրող։
Տավուշի մարզի Բերդ համայնքում այս պահին առաջատարը ՔՊ-ն է։ Իշխող ուժի օգտին քվեարկել է 129, «Զորավոր համայնք» դաշինքի օգտին 97, «Արժանապատիվ սերունդ» դաշինքի օգտին՝ 9 ընտրող։ Բերդ համայնքում ձայների հաշվարկն ընթացքի մեջ է, այս պահին ամփոփվել են միայն 1 ընտրատեղամասերի արդյունքները։ Եվս 22 ընտրատեղամասում ձայների հաշվարկը շարունակվում է։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ևս ձայների հաշվարկն ընթացքի մեջ է, առաջատարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 2447 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս պահին ունի 1527 ձայն, «Աշխատանք և արդարություն» դաշինքը՝ 1268 ձայն։
Լոռու մարզի Լոռու բերդ համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն, որը ստացել է 1254 ձայն։ «Ապրելու երկիր»-ն այս համայնքում հավաքել է 619, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 338 ձայն։
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Միասնություն» դաշինքը՝ հավաքած 2079 ձայնով։ ՔՊ-ն այստեղ հավաքել է 1247 ձայն։ «Արդար Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 1157 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 166 ձայն։
Կոտայքի մարզի Ակունք համայնքում ՔՊ-ն հաղթել է՝ հավաքելով 2708 ձայն։ «Համախմբում» դաշինքն այստեղ ստացել է 2098 ձայն։
Շիրակի մարզի Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Ազգ-համայնք» դաշինքը՝ հավաքելով 3763 ձայն։ ՔՊ-ն Անիում ստացել է 3032, իսկ «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 1037 ձայն։
Լոռու մարզի Բերդ համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ն ստացել է 1254 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 619, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 338 ձայն։
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ևս հաղթում է ՔՊ-ն։ Իշխող ուժի օգտին այս համայնքում քվեարկել է 1312 մարդ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավաքել է 159 ձայն, «Հզոր համայնք» դաշինքը՝ 473, «Հանրապետություն» կուսակցությունը 253 ձայն։ Այս համայնքում ևս ձայների հաշվարկը դեռ շարունակվում է 3 ընտրատեղամասերում։
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում թեժ պայքար է ընթացել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունների միջև։ ՔՊ-ն ստացել է 1779, «Ապրելու երկիր»-ը՝ 1731 ձայն։
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում առաջադրված միակ ուժի՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է 2084 ընտրող։ Ջրվեժում քվեարկությանը մասնակցել է 2177 մարդ։
Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 1593 ձայն։ «Ազատական» կուսակցությունը հավաքել է 1162, իսկ «Վերելք» կուսակցությունը՝ 45 ձայն։