|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, մայիսի սկզբի համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա մայիսի 31-ի համեմատ լճի մակարդակը ցածր է մնում 20 սանտիմետրով։
Սևանա լճի մակարդակը 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ արդեն գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա։
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորջրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 114 միլիոն 555 հազար խորանարդ մետր ջուր։
Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։ Հրազդանի հունով ոռոգման նպատակներով առայժմ ջրբացթողումներ չեն իրականացվում։