|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայիսի 29-ին, ժամը 15։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Արքայատուն» ռեստորանի դիմացի անտառում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի «Մարտունի» մասնաճյուղի տարածքում այրվում են մոտ 2 հա չիչխանի և եղեգնուտի մացառուտներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 18:10-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Սևան» ազգային պարկի թվով 5 աշխատակից։