կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 08:47
Իրավական

Նոր խնդիրներ "Սեւան ազգային պարկի" շուրջ

Նոր խնդիրներ "Սեւան ազգային պարկի" շուրջ
Անցյալ տարվա մարտի 27-ից մինչեւ հունիսի 14-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարվել են ստուգումներ, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության որոշմամբ արգելանք է դրվել ՊՈԱԿ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների, այդ թվում` բանկային հաշիվների վրա` 69 մլն 445 հազար դրամի չափով: Ու թեեւ ազգային պարկը վճարել է ակտը, սակայն միաժամանակ այն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան: Ի դեպ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չեն սատարում «Սեւան ազգային պարկ»-ին, որը երկար ժամանակ է, ինչ տնօրեն չունի: Աշոտ Գնդոյանն ազատվել է պարկի տնօրենի պաշտոնից՝ նշանակվելով տեղակալ, որն իրականացնում է տնօրենի գործառույթներ: