Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
«Ողջունելով պարոն դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարն ուրախությամբ փաստել է, որ պարոն դեսպանի հետ հանդիպումները դարձել են հաճախակի և դա ևս մեկ անգամ խոսում է համատեղ իրականացվող ծրագրերի կարևորության և արդյունավետ ընթացքի մասին։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սևան» ազգային պարկի տարածքում սոճիների մոտ նկատվող հիվանդության արագ զարգացման և տարածման խնդրին։ Հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Ճապոնիայի առաջադեմ փորձը՝ ակնկալվում է ճապոնական կողմի աջակցությունը վերոնշյալ կարևոր խնդրի կարգավորման հարցում։
Քննարկվել է նաև Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրը, մասնավորապես՝ մոնիթորինգային կարողությունների հզորացման և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղնիկական վերազինման հարցը։
Նախարարը տեղեկացրել է, որ մթնոլորտային օդի որակի ուղղությամբ տարվող աշխատանքներն այս պահին Շրջակա միջավայրի նախարարության համար առաջնահերթ են և առավել սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 11 ավտոմատ օդերևութաբանական կայան (ներառյալ երեք գոլորշաչափ), որոնք տեղադրվել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները՝ վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցությունը զարգացնելու նպատակով», - նշված է հաղորդագրությունում։