|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ հատածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 39-ամյա Վահագն Մարտիրոսյանի վարած Ford Transit մակնիշի և 46-ամյա Հայկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել բնակչի տան հողամասում:
Վթարից մեկ ժամ անց նոր միայն ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել են ճանապարհի մշակման աշխատանքներ իրականացնել, լցնելով աղ ու ավազ ու եթե ժամանակին նշված գործողությունները կատարեին, ապա վթարը տեղի չէր ունենա: