կարևոր
2938 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 13:51
Քաղաքական

Նույնիսկ նիկոլականների սիրելի Եվրոպան է խոստովանում, որ Նիկոլ Փաշինյանը առաջին ղեկավարն է, ով պատրաստ է Արցախը նվիրել Ադրբեջանին․ Նաիրի Հոխիկյան

Նույնիսկ նիկոլականների սիրելի Եվրոպան է խոստովանում, որ Նիկոլ Փաշինյանը առաջին ղեկավարն է, ով պատրաստ է Արցախը նվիրել Ադրբեջանին․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով արել է այդպիսի հայտարարություն։

Նույնիսկ նիկոլականների սիրելի Եվրոպան է խոստովանում, որ Նիկոլ Փաշինյանը առաջին ղեկավարն է, ով պատրաստ է Արցախը նվիրել Ադրբեջանին։ Ինչո՞ւ որևէ մեկը դրսում չի ասում, որ Արցախը հանձնվել է 1990-ականներին, 2000-ականներին, 30 տարի առաջ կամ նման այլ հիվանդագին միտք։

Որովհետև աշխարհը հո հիմար չի՞, աշխարհը հո չի՞ ուտում Նիկոլի կտերը, որ այդպիսի հիմարություններ ասի։ Աշխարհը գիտի, որ հենց Նիկոլն է նախապես համաձայնել դավաճանել հայրենիքին, հանձնել Արցախը։

Ինչպես 2021-ի հունվարին ինձ վստահեցնում էր Նիկոլի սրտի օլիգարխը, Նիկոլը ֆանտաստիկ ստրատեգ է, որ իր մեջ համարձակություն գտավ անել այն, ինչի համարձակություն չունեին նախկին բոլոր ղեկավարները, կարողացավ Արցախը հանձնելու որոշում ընդունել ու գեղեցիկ կազմակերպել պատերազմը, որ հանձնելու փաթեթավորումն էլ ճիշտ լինի։

Չնայած բոլոր այդ գործարքներին, վստահ եմ, որ չի ստացվելու ամբողջական հանձնումը, քանի որ Հայաստանում դեռ կան հայրենիքին ծառայող մարդիկ, որոնք միշտ քանդում են դավաճանների պլանները, իսկ Արցախում ապրում են համառ ու նվիրյալ հայեր, որոնք դիմադրում են և չեն լքում իրենք հազարամյակների հայրենիքը։ Մոտ է ժամանակը, որ կազատվենք ոչ միայն դավաճանների ոհմակից, այլև օրենքով խստագույն դատաստանի կենթարկենք նրանց, որից հետո կմտնենք Շուշի, Հադրութ, Քարվաճառ ու Արցախի մյուս գրավյալ տարածքները։

Չկասկածեք»։