Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտարարությունները, թե մենք պետք է պայքարենք Ադրբեջանի կազմում Արցախի հայության իրավունքների ու անվտանգության համար, հասցնելու են ողբերգության՝ նախ և առաջ Հայաստանին։ Նման բան չի կարելի անել։ Արցախը բազմիցս տարբեր ամբիոններից հայտարարել է, որ չի շեղվելու իր ընտրած ինքնորոշման ուղուց և որևէ պարագայում չենք դառնալու Ադրբեջանի ստրուկը։ Ըստ այդմ՝ հակառակ բովանդակությամբ հայտարարությունները մեզ համար անընդունելի են։ Այդ մասին «Փաստինֆո»-ի եհտ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Երբ կամավոր հակառակորդիդ ես հանձնում քո երկրի մի մասը, նրա ախորժակը բացվում է։ Իրավիճակը ճիշտ պետք է գնահատել ու ճիշտ քայլեր անել։ Իհարկե, Արցախում շատ ծանր վիճակ է, բայց ասել, թե ելք չկա, ճիշտ չի լինի։ Կշռադատված, հաշվարկված քայլեր, գործողություններ անելու դեպքում կարելի է դիմագրավել մարտահրավերներին։ Սկզբունքային պետք է լինենք, որևէ դեպքում մեր ազգային շահը չպետք է ստորադասենք։ Անկախ նրանից, հասարակությունը գիտակցում է, թե չէ Արցախի դերը Հայաստանի անվտանգության հարցում, գործընթացները կանգ չեն առնում։ Իսկ մի բան հստակ է՝ եթե Արցախի մազ ծռվի, Հայաստանի գլուխն են կտրելու»,-շեշտում է Բաբայանը։
Անդրադառնալով Ադրբեջանի առաջ քաշած պահանջին, որի մասին նախօրեին Արցախի ԱԺ-ում ասաց նախագահ Արայիկ Հարությունյանը, Բաբայանը նկատեց․ Ադրբեջանը նոր չի, որ ասում է՝ թող Արցախի պատվիրակությունը գա Բաքու, այստեղ բանակցենք։ Դա կնշանակի կապիտուլյացիա։ Եթե արժանապատվորեն ես մոտենում հարցին, շատ խնդիրներ լուծվում են։ Կրկնում եմ՝ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի ստրուկը դառնալը։ Ըստ այդմ՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ զինված պայքար ենք մղում ազգովի, կա՛մ թողնում ու դուրս ենք գալիս՝ չհամաձայնելով Ադրբեջանի տիրապետության տակ մնալով՝ բնաջնջվել։ Բայց երկրորդի դեպքում արդեն խիստ կասկածի տակ է դրվելու մեր՝ որպես ազգի գոյությունը։ Պարզ ասած, դա կնշանակի, որ որպես ազգ չկանք էլ, եթե չենք կարողանում ինքներս մեզ, մեր ինքնությունը պաշտպանել»։
Ցավով արձանագրելով ՀՀ վարչապետի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին փաստող հայտարարությունների ողբերգական հետևանքները՝ Բաբայանը նկատում է՝ թեկուզ չկա փաստական հիմք, բայց Ադրբեջանն այդ բանավոր հայտարարությունը հիմք ընդունելով՝ ինչ ուզում, անում է Արցախի, այնտեղ ապրող մեր հայրենակիցների հետ։
«Ադրբեջանն ասում է՝ ճանաչել ես, իմ ներքին գործն է, ինչ կուզեմ, կանեմ։ Այն, որ չկա որևէ փաստաթուղթ, որով Արցախը Ադրբեջանի կազմում կլինի, դա այդ երկրին չի կանգեցնում։ Ես ուզում եմ իմանալ Հայաստանի բնակչությունը կո՞ղմ է, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին։ Պետական հանրաքվեի պետք է դրվի այդ հարցը։ Ի վերջո, սա այն հարցն է, որ ժողովուրդը պետք է որոշի։ Ազգային ժողովում թող դնեն քվեարկության, տեսնենք՝ ովքեր են համաձայն, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին։ Ու նրանք, ովքեր չմասնակցեն քվերակությանը, նրանք էլ են համարվելու Արցախի հանձնման կողմնակիցներ։ Այո՛, շատ կոշտ պիտի լինենք այդ հարցում»,-ասում է Բաբայանն ու հավելում՝ Արցախն ամեն գնով պահել է պետք։