|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շվեդիան և Ֆինլանդիան դժվար թե դառնան ՆԱՏՕ-ի անդամության թեկնածուներ կազմակերպության առաջիկա գագաթնաժողովում, եթե մինչև դրա մեկնարկը Թուրքիայի պահանջները չկատարեն։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը. հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Միաժամանակ, գլխավոր քարտուղարը նշել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան, որպես հրավիրված պետություններ, կկարողանան մասնակցել Մադրիդի գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 28-30-ը։
«Իմ նպատակն է արագացնել դաշինքի ընդլայնման գործընթացը, և մենք դեռ ժամանակ ունենք դրա համար»,- ասել է Ստոլտենբերգը։
Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։ Անկարան պահանջում է Շվեդիայից և Ֆինլանդիայից` հրապարակայնորեն դատապարտել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը թուրքական իշխանությունները համարում են ահաբեկչական, և որ այդ երկրները չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք սահմանել են Թուրքիայի դեմ Եվրամիության մի քանի այլ անդամների հետ: