կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-24 21:41
Հասարակություն

Որտեղ հաց, էնտեղ կաց․ Ավետիք Իշխանյան

Որտեղ հաց, էնտեղ կաց․ Ավետիք Իշխանյան

Դարերի ընթացքում, կախված տվյալ ժողովրդի ունեցած արժեքներից, պատմությունից, պետական ավանդույթներից՝ ձևավորվել են նաև տվյալ ժողովրդին բնորոշ առակներ, ասացվածքներ, անեծքներ և հայհոյանքներ։ Մեր ժողովրդին հատուկ ասացվածքներից ամենահայտնին «Որտեղ հաց, էնտեղ՝ կաց» -ն է։ Ցավոք, այս ասացվածքն իսկապես բնորոշ է մեր հայրենակիցներից շատերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Թվում է, թե այն վերաբերում է միայն դարերով սովորություն դարձած և այսօր շարունակվող արտագաղթին։ Կարծում եմ, սույն ասացվածքն ավելի խոր իմաստ ունի։ Այն վերաբերում է հայաստանյան բազմաթիվ քաղաքական գործիչներին, որոնք «Որտեղ հաց,էնտեղ՝ կաց» սկզբունքից ելնելով փոխել են տարբեր կուսակցություններ։ Նրանցից շատերն այսօր, նույն ասացվածքի «գաղափարախոսությունից» ելնելով, սպասարկում են ազգադավ իշխանությանը։ Նրանք են, Վիգեն Խաչատրյան, Անդրանիկ Քոչարյան,Գուրգեն Արսենյան, Սերգեյ Բագրատյան, Շիրակ Թորոսյան, Հովիկ Աղազարյան, Գագիկ Մելքոնյան, Հայկ Կոնջորյան, Էդմոն Մարուքյան, Գագիկ Ջհանգիրյան և շատ ուրիշներ։

Իհարկե, նույն՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց» հոգեբանությունն ունեն նաև մնացած բոլոր քպ-ական պատգամավորները, նախարարներն ու բոլոր մյուս պաշտոնյաները։

«Որտեղ հաց, էնտեղ՝ կաց» կարգախոսով են առաջնորդվում բազմաթիվ հասարակական գործիչներ, որոնք երեկ իրավապաշտպան էին, այսօր՝ իշխանապաշտպան։

«Որտեղ հաց, էնտեղ՝ կաց» կարգախոսն է տիրում նաև ոստիկանության, քննիչների, դատախազների ուղեղներում։ Օրինակ կարմիր, արնագույն բերետը հենց այն տեղն է, որտեղ կա « հաց», ուստի եթե պետք է՝ ապա հանուն «հացի» կարտագաղթեմ «դեպի կարմիր բերետ»»,- գրել է Իշխանյանը։