Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք արգելափակել էին ՀՀ արտգործնախարարության շենքը՝ Արցախի փոքրիկ դրոշներ փակցրին շենքի վրա, քանի որ համարում են, որ Արտգործնախարարությունը չի արտահայտում հայության շահերը՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Արտգործնախարարությունում աշխատող բազմաթիվ պատրաստված դիվանագետներին կոչ արեց տարանջատվել Նիկոլից, չկրել այն դավաճանության պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է։
«Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է, դեմ է մեր շահերին։ Կրկին կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ գալ, միանալ մեզ, միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը՝ այդ թվում Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց նաև պայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների նկատմամբ։ Սրանք բոլորն այսօր ծառայում են թշնամուն և մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
ՀՀ արտգործնախարարության շենքի պատուհանից աշխատակիցնից մեկը հանեց բռունցքը՝ ի աջակցություն ցուցարարների։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է թույլ չտալ, որ որևէ աշխատակից ներս մտնի կամ դուրս գա։
Մանրամասն՝ տեսանյութում․