Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի հրապարակից դեպի Ազգային ժողով շարժված՝ «Դիմադրություն» շարժման երթը, որ խորհրդարանում Փաշինյանին ներկայացրեց հրաժարականի հանրային պահանջը ու շարունակեց առաջ գնալ մայրաքաղաքի փողոցներով, ՀՀ արտգործնարարության շենքի առջև բարձրացրեց Արցախի Հանրապետության դրոշը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«ԱԳՆ-ում պետք է բարձրանա Արցախի դրոշը, որովհետև այդ սրիկան այսօր կրկին ինչ-որ բան է ասել։ ԱԳՆ-ում պետք է բարձրանա Արցախի դրոշը․ Արցախը հայկական է և հայկական կմնա»,-մինչ այդ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկանները սկզբում փորձեցին խոչընդոտել դրոշի տեղադրումը՝ պատճառաբանելով, որ պետք է թույլտվություն ստանան։ Ցուցարարները համբերատար սպասեցին մի քանի րոպե մինչև թույլտվությունը լինի։
Տեսնելով, որ թույլտվությունը ուշանում է՝ ժողովուրդը հոծ բազմությամբ մոտեցավ դռանն ու պահանջեց տեղադրել։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ «Մեր առջև փակ դուռ չկա» ու մտավ շենք՝ տեղադրելու Արցախի դրոշը։
Երթի մասնակիցները շարժվեցին առաջ, երբ համոզվեցին, որ դրոշը տեղադրված է։
«Մեր առջև որևէ փակ դուռ չկա։ Մենք կարող էինք զոռով տեղադրել, բայց մտանք՝ տեղադրեցինք, որովհետև սա ձեր կամքն է։ Այս շենքում նստած յուրաքանչյուր դիվանագետ բացառապես պետք է պայքարի Արցախի անկախության և ինքնորոշման համար»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ դրոշը տեղադրելուց հետո։
Մանրամասն՝ տեսանյութում․