|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանի իշխանությունները վրեժխնդիր կլինեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Հասան Սայադ Խոդայի սպանության համար։ Նման հայտարարություն է արել հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ցավակցում եմ գնդապետ Սայադ Խոդայի նահատակության կապակցությամբ։ Ես հաստատում եմ, որ անվտանգության ուժերը լուրջ հետաքննություն կանցկացնեն, և, անկասկած, մենք վրեժխնդիր կլինենք հանցագործներից այս հերոսի համար»,- խոստացել է Ռաիսին Իրանի պետական հեռուստատեսությամբ։
Խոդայի սպանության մասին հայտնի է դարձել մայիսի 22-ին։ Թեհրանում զինվորականի վրա հարձակվել են նրա տան դիմաց. երկու տղամարդ մոտոցիկլետներով 5 փամփուշտ են արձակել նրա ուղղությամբ, ապա՝ դեպքի վայրից դիմել փախուստի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Հարձակվողներին որոնում են Իրանի իրավապահ մարմինները։