|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Այսօր` մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Գ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հ-ին։
Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։