|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:
Ժամը 11։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տերյան 62 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։