Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից։
Մրցաշարի չեմպիոն են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը: 69 կգ քաշային կարգի եզրափակչում Գուրգեն Մադոյանը հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Սամոֆալովին, իսկ 75 կգ քաշային կարգի չեմպիոնական մենամարտում Արման Դարչինյանը պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Լիպարիտ Ուստյանին:
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի, վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ մենամարտին և բավարարվել է արծաթե մեդալով: Արծաթե մեդալ են նվաճել նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Ն. Մանգերի հուշամրցաշարում երրորդ մրցանակին արժանացել են Սեյրան Եղիկյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հրայր Շահվերդյանը (63 կգ), Արսեն Պողոսյանը (69 կգ) և Արմեն Մաշակարյանը (69 կգ):
Հավելենք, որ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն 14 մեդալ նվաճած Ուկրաինայի թիմին: