Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ռուսական կարգավիճակը, քանի որ շահագրգռված է, որ թերակղզին հայտնվի «քանդվող Ուկրաինայում. ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Ղրիմում մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո հայտարարել էր «Ղրիմի պլատֆորմում» Կիևի նախաձեռնությանը սատարելու մասին: Բացի այդ, ըստ նրա, թուրքական կողմը կշարունակի ամրապնդել հարաբերությունները Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
«Թուրքիան շահագրգռված է, որ Ղրիմը հայտնվի դեգրադացվող և փլուզվող Ուկրաինայում` հետագա տարածքային ձեռքբերումների հեռանկարով: Այս հաշվարկների պատրանքային բնույթն ապացուցել է պատմությունը: Հենց նրանք են օսմանյան առաջնորդներին հասցրել անկման: Արժե հիշել հին իմաստությունը, որ պատմությունը մոռանալը զրկում է ապագայից նրանց, ովքեր դա թույլ են տալիս։ Միակ լավ նորությունն այն է, որ այս ֆոնին թուրքական հասարակությունը գնալով ավելի շատ է բարձրաձայնում Ղրիմի ռուսական կարգավիճակի պաշտպանության և Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին, որը օրրանն է նաև թյուրք ժողովուրդների»,- ասել է Մուրադովը ՌԻԱ «Նովոստի»-ին:
Նրա խոսքով՝ ստեղծվող «Ղրիմի պլատֆորմը» բացառապես սադրիչ նպատակ է հետապնդում ՝ փորձել սրել միջազգային իրավիճակը Ղրիմի շուրջ:
«Բոլորն էլ հիանալի հասկանում են, որ Ղրիմի հետ կապված հարցը միանշանակ լուծվել է: Ղրիմը Ռուսաստանի տարածաշրջան է և այլ մեկնաբանություն չի կարող լինել: Նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, կարող են լուրջ հետևանքների վտանգի առջև լինել»,- ասել է Մուրադովը: