|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ժամը 21:15-ից գտնվում եմ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի դիմաց, սակայն վարույթն իրականացնող մարմնի ստեղծած տեխնիկական խոչընդոտների պատճառով չեմ կարողանում տեսակցել իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին։
Պատճառը` վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է իմ պաշտպան լինելու իրավավիճակի մասին հայտնել ՁՊՎ։
Վարույթն իրականացնող մարմնի հիշյալ անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն, դատական նիստին առաջ չի կարողանում պատրաստել իր պաշտպանությունը, ինչի արդյունքում խախտվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները։
Խնդրի մասին տեղեկացված է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia ֊ի աշխատակազմը։
Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ։
Միհրան Պողոսյան
Փաստաբան