|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Փաստաբան Հայկ Հարությունյանը Շիրակի մարզի փաստաբանների անունից հանդես է եկել հայտարարությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մարզի փաստաբանները պատրաստ են անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, այդ թվում` հանդես գալ որպես ներկայացուցիչ:
«Եթե անհրաժեշտ լինի մենք պատրաստ ենք ամբողջ 30 փաստաբաններով ներգրավվել և օգնություն ցուցաբերել: Քանի որ մենք չենք ճանաչում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և չգիտենք` ով է հանդես գալու որպես իրավահաջորդ, շահագրգիռ անձանց խնդրում եմ տեղեկացնել Ավետիսյանների հարազատներին մեր պատրաստակամության մասին»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ: