Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը 12-հոգանոց պատվիրակությամբ մայիսի 1-ին Իտալիա է մեկնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին մասնակցելու նպատակով 2 պատվիրակություն Թուրին ուղարկելու համար Հանրայինի բյուջեից ծախսվել է մոտ 18 մլն դրամ: Այս գումարը ներառում է ճանապարհածախսը եւ հյուրանոցը: Հանրային հեռուստաընկերությունից, «Ժողովուրդ» օրաթերթին ի պատասխան, հայտնել են, թե այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին, սակայն դա նույն բյուջեի միջոցներն են ենթադրում:
Նշենք, որ Թուրին հենց մրցույթին մասնակցելու նպատակով պատվիրակությունը 7 անձից է բաղկացած եղել, սակայն մեզ տված պատասխանում նշվում է. «Հայաստանի հանրային հեռուտաընկերությունը նաեւ հրավեր էր ստացել Եվրոպական հեռարձակողներից միությունից դեկտեմբերին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպչական մանրամասները քննարկելու եւ Թուրինում «Եվրատեսիլ»-ի անցկացման ընթացքին ծանոթանալու, շրջայց ունենալու նպատակով:
Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր. ձեր ապուպապերին էլ տարեք գործուղումների պետության հաշվին, քանի որ Հանրայինի բյուջեի առյուծի բաժինը տրամադրում է հենց կառավարությունը պետբյուջեից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում