կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 19:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, առանց այդ էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակի․ Իշխան Սաղաթելյան

Մեր անհնազանդության ակցիաների թիվը ժամ առ ժամ ավելանում է, ավելանում է նաև մարդկանց քանակը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում երեկոյան հավաքի ժամանակ։

Նա նշեց, որ օրվա ընթացքում ակցիաներից մեկի ժամանակ քաղաքացիական համազգեստով մի քանի խուժան հարձակվել են մեր քաղաքացիների վրա՝ ոստիկանները չեն բավարարել, Նիկոլը հույսը դրել է դրանց վրա։

«Այստեղից կոչ եմ անում՝ Նիկո՛լ, առանց այդ էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակի, վիճակդ ավելի մի բարդացրու և նոր ապօրինությունների մի դիմիր։ Մեկ անգամ ևս ասում եմ՝ այդ խելագարի հրահանգները մի՛ կատարեք, յուրաքանչյուրդ հատ-հատ պատասխան եք տալու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այսօր Երևանում շուրջ 30 փողոց փակ է եղել։

«Իշխանությունը ժողովրդինն է, և այս հրապարակում մենք ենք որոշում՝ ո՛ր հրապարակը փակենք, ո՛րը բացենք․ ժողովուրդն է իշխանությունը»,-հայտարարեց նա։

Մեր մարզերի արժանապատիվ քաղաքացիները, նշեց Իշխան Սաղաթելյանը, արձագանքելով կոչին այսօր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացրին բողոքի և անհնազանդության ակցիաներ։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Երևանում բերման են ենթարկվել 250-ից ավելի քաղաքացիներ․ նրանք բոլորն այս պահին ազատ են՝ միացել են հանրահավքին։

«Այսօր խորհրդանշական մի բան էլ տեղի ունեցավ․ Երևանում փողոց փակեցին 44-օրյա պատերազմին մասնակցած՝ հաշմանդամություն ստացած մեր հերոս մարտիկները սայլակներով։ Սա բացառիկ երևույթ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանն ու մարդիկ ծափերով ողջունեցին այս քայլը։

Իշխան Սաղաթելյանը նշեց նաև, որ այսօր այցելել են բուհեր․ ԵՊՀ-ում լսարանները 90 տոկոսով դատարկ էին, և այն լսարանները, որ մտնում էին՝ գրված էր «առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր, լաո»։

Նա առաջարկեց նորից երթ անել՝ որպեսզի տեսնեն երթի ծայրը որտեղ է, ու թե կարան՝ թող ձերբակալեն։

Մանրամասն՝ տեսանյութում․