կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 13:56
Հասարակություն

Ներկայիս կապիտուլյանտական խմբավորումը երբեք կամովին չի տալու իշխանությունը. Վարուժան Գեղամյան

Ներկայիս կապիտուլյանտական խմբավորումը երբեք կամովին չի տալու իշխանությունը. Վարուժան Գեղամյան

ԵՐՐՈՐԴ ՈւԺԻ ՄԱՍԻՆ

Ներկայիս կապիտուլյանտական խմբավորումը երբեք կամովին չի տալու իշխանությունը: Երբե´ք: Եթե նրանք այնպիսի արժեքների կրող լինեին, որ կարևորեին պետական ու ազգային շահը, ապա նոյեմբերից հետո կամովին կհրաժարվեին հավակնել իշխանության: Սա պիտի որ պարզ լինի ցանկացած սթափ մտածող մարդու:

Հետևաբար, եթե իրենք «մարսեցին» Արցախի կորուստն ու Սյունիքի մասնակի օկուպացիան և հրաժարական չտվեցին, ապա այս իրադարձություններից իրենց նշանակությամբ ավելի փոքր ազգային տապալումների դեպքում առավել ևս չեն հրաժարվելու իշխանությունից: Ավելին, ինչպես 2020 թվականից սկսյալ ամեն գնով պահեցին իշխանությունը (վկա` Եռաբլուրում ծափերով ներխուժումը), ապա հիմա ևս դա անելու են (հռետորական հարց` իսկ ինչու՞ չանեն): Ու բնականաբար թույլ չեն տալու որևէ մեկին հավակնել իշխանության: Որևէ մեկին: Հետևաբար նաև երբեք չի ծնվի շատերի փայփայած երրորդ ուժը, որովհետև երրորդ ուժը կարող է իշխանություն լինել միայն այն դեպքում, երբ այդ իշխանությունից կհեռացվի կապիտուլիանտն ու յուր խմբավորումը: Իսկ դա, բնականաբար, թույլ չի տա կապիտուլյանտը:

Հետևաբար, եթե այսօր թույլ տանք, որ վերջնականապես հանձնվի Արցախը ու դա անողները շարունակեն դե ֆակտո իշխանություն ունենալ, ապա մենք թաղվելու ենք միջնադարյան ֆեոդալական կարգի մեջ, որտեղ մեր կենսակերպը թելադրելու է Թուրքիան ու դրան սպասարկող տեղական բեկերը: Իսկ երրորդ ուժի երազանքը կմնա լոկ հերթական հիմարությունը, որիկ հավատացել է մեր հինավուրց ազգը:

Ուստի հիմա է ժամանակը դուրս գալ պայքարի, կազմակերպել սեփական ուժերը, միանալ մեծ բողոքին ու հեռացնել դե ֆակտո թուրքամետներին, որպեսզի հետո ընդհանրապես ընտրելու հնարավորություն ունենանք:

 

Վարուժան Գեղամյան

Թուրքագետ