Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Երեկ հայ մանուկներին թուրքերի կողմից ահաբեկելը, այսօր գիշեր Վարդենիսի զորամասում առնվազն 15 զինվորի զոհվելը հրդեհի հետևանքով, Արցախի արդեն 40-օրյա շրջափակումը…
Ամեն օրը, բառացիորեն ամեն օրը աղետ է հայերի ու Հայաստանիի համար, քանի կա կապիտուլյանտն ու իր գլխավորած խմբավորումը։ Հիշեք, որ եթե կապիտուլյանտը մնա վարչապետ, Հայաստանի հաջորդ ղեկավարը հայ չի լինելու, որովհետև Հայաստան չի լինելու։
Ու ամենասարսափելին այն չէ, թե ինչ է կատարվում։ Ամենասարսափելին այն է, որ էս իրավիճակից հեշտ ելք կա՝ կապիտուլյանտների համազգային ջանքերով հեռացում, ազգային համաձայնության կառավարություն՝ լավագույն պրոֆեսիոնալներով, դաշնակցային հարաբերությունների կառուցում ու վերակառուցում, Հայաստանի՝ ամրոցի վերածում և հայկական տարածքների վերաազատագրում, որտեղ կթագավորի հայի իրավունքն ու համընդհանուր արդարությունը։ Պարզ բան, որը կարող ենք անել»։