կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-23 12:54
Քաղաքական

«Սասնա ծռեր» խմբավորումը դադարեցնում է գործունեությունը, կստեղծվի համանուն կուսակցություն. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» խմբավորումը դադարեցնում է գործունեությունը, կստեղծվի համանուն կուսակցություն. Վարուժան Ավետիսյան

«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խմբավորումը նախատեսում են ստեղծել «Սասնա ծռեր» անվանմամբ կուսակցություն և մասնակցել ԱԺ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով` կուսակցության «Սասնա ծռեր» անվանումը որևէ կերպ պայմանավորված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ ժառանգորդություն ապահովելու հանգամանքով: ««Սասնա ծռեր»-ը հայտարարեց զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին, իսկ կուսակցության ձևավորման ընթացքում` խմբավորման բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո, օրինաչափորեն ինքնալուծարվելու է և դադարեցնելու իր գործունեությունը` որպես միավոր»,- տեղեկացրեց նա:

Ըստ Ավետիսյանի` առաջիկա օրերին ձևավորվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծելու նախաձեռնող խումբ, որը մշակելու է  կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և պետական գրանցման գործընթացը:

Նա հայտնեց նաև, որ մինչև Արցախի` Հայաստանին դե յուրե միացումը Արցախում ունենալու են նույն անվանմամբ քույր կուսակցություն: