Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանները թող գիտակցեն՝ իրենց համար շատ անհարմար իրավիճակ է ստեղծվելու՝ մեղմ ասած՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ Արամ Վարդևանյանը մամուլի ասուլիսում։
Նա անդրադարձավ այսօրվա ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բռնության դեպքերին տարեց ցուցարարների հանդեպ, որոնցից մեկն էլ ազատամարտիկ, ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանն էր, որին ոստիկանները հեծանիվից էին առևանգել ու խոշտանգելով բերման ենթարկել։
«Գյումրիում տեղի ունեցած ցավալի միջադեպը կհիշեք, երբ թմբկահարվում էր, որ տեսեք՝ պապիկների են հարվածել, այսօր ոստիկանները՝ բերետների մասին է խոսքը, երկու էպիզոդով 60-ից բարձր տարիքի մեր հայրենակիցներին ամենալկտի ձևով բռնության են ենթարկում․ հիմա այդ մարդկանց հայտարարությունները ո՞րտեղ են։ Հիմա այդ թմբակահրողները ո՞րտեղ են, բա ինչի՞ չեն պահանջում, որ այդ ոստիկաններին պետք է փռեն ասֆալտին կամ այլ նման բաներ»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Ես ինքս չեմ համարում, որ որևէ ոստիկանի պետք է փռել ասֆալտին, ասաց նա, որովհետև չեմ պատկերացնում, որ Հայաստանն այդպիսի պետություն պետք է լինի, բայց պետք է շատ պարկեշտ, օրենքի պահանջին համապատասխան, այդ ոստիկանները ձերբակալվեն։
Մանրամասն՝ տեսանյութում․