Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե Levon Kocharyan-ը ձերբակալված է 4 ոստիկանի ոստիկանական մեքենայում իբր ծեծելու համար, խոշտանգող սույն ոստիկանները՝ լեյտենանտ Հրաչիկ Խաչատրյանը, ավագ սերժանտ Վարդան Հովհաննիսյանը,
ոստիկանության ավագ Սուրեն Բաբայանը առնվազն պետք է ձերբակալվեն։
U.S. Embassy Yerevan, European Union in Armenia
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվին, ԵՄ դեսպան պարոն Վասիլի Մարագոս, սա՞ է ժողովրդավարությունը, երբ բռնության ենթարկված ու ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված քաղաքացին ձերբակալվում է, իսկ մարդկանց ու տեսախցիկների առաջ խոշտանգող ոստիկանները շարունակում են իրենց ծառայությունը, բառացիորեն ժամեր առաջ էլ բիրտ ուժ գործադրելով երիտասարդների, կանանց ու տարեցների բերման ենթարկում։
Vahe Kazaryan սա՞ է ձեր ոստիկանության դեմքը։
Հ.Գ. Ոստիկանության այս օրերի բոլոր ապօրինությունները փաստարկված ներկայացվելու է դեսպանատներին!»։