կարևոր
775 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-20 11:19
Հասարակություն

Այս պահին իրավապահները համայնքապետարանի շենքում են, Ղուկասյանն իր աշխատասենյակում նստած է․ խոսնակ

Այս պահին իրավապահները համայնքապետարանի շենքում են, Ղուկասյանն իր աշխատասենյակում նստած է․ խոսնակ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, իր առանձնասենյակում մեկուսացված է, ArmeniaSputnik–ին հայտնեց Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը։

«Այս պահին իրավապահները համայնքապետարանի շենքում են, Ղուկասյանն իր աշխատասենյակում նստած է, շտապօգնության մեքենա գնաց այնտեղ, աշխատակիցներից մեկն է վատացել։ Այստեղ են նաև ԱԺ պատգամավորներ, որոնց արգելում են մուտք գործել համայնքապետարան»,–ասաց նա։

Գյումրիի համայնքապետարանի շենքի մոտ է նաև այն ավտոբուսը, որով, սովորաբար, տանում են ձերբակալվածներին։