Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք եկել էինք հստակ պահանջով, որպեսզի հանրության աչքին ակնառու դարձնենք՝ ինչ իրականում գոյություն ունի, հստակ հասկանանք՝ կառավարության անդամներն այս փաստաթղթի մասին ինչ դիրքորոշում ունեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև, ուր փորձում էին մտնել ընդդիմադիր պատգամավորները՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները սադրանքներ հրահրեցին, թույլ չտվեցին ներս մտնել և ժողովուրդը փակեց մուտքերը մինչև իրենց պահանջը կատարվի։
Այն, ինչ կատարվում է այստեղ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ դրվագներից է՝ ասաց նա։
«Նախ, այդ նախարարները հետևի մուտքով չգիտեմ ոնց շենքից հեռացել են, շենքի ներսում են գտնվում Ոստիկանության 6-րդ վարչության ու Ալֆայի զինված խմբերը, շենքի դիմաց են Ներքին զորքերը, սև ու կարմիր բերետները․ այսքան մարդ հավաքվել է ընդամենը մի բանի համար, որ պատգամավորները չմտնեն ներս՝ նախարարին քաղաքակիրթ կերպով հարցնելու՝ ինչի՞ ես կողմ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա համոզմամբ, չեն թողնում, որ խուսափեն հերթական պարսավանքից։
«Մենք այսօր այստեղ հստակ արձանագրում ենք, որ այս շենքում գտնվող 5 նախարարները անմիջական պատասխանատվություն են կրում երկիրը հանձնելու գործընթացին, իրենք Նիկոլ են, իրենց դասում են դավաճանների շարքին»,-ասաց նա։
Մեր նպատակն է՝ մարդկանց տանք շանս ուղղվելու, նշեց Սաղաթելյանը, իրենք խուսափեցին այդ հանդիպումից, որ չխայտառակվեն, բայց հակառակը՝ հայտարարում ենք, որ իրենք Նիկոլ են, պատասխան են տալու իրենց վարքագծի համար։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները, արդեն անիմսատ համարելով շենքի հետագա շրջափակումը, երթով շարժվեցին՝ այլոց դիրքորոշումներին ևս ծանոթանալու։
Մանրամասն՝ տեսանյութում․