| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Գերասիմ Վարդանյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին:
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ նոյեմբերի 9-ի դեպքերով: Քնննիչներն այս նույն գործով արդեն ներկայացրել են չորս միջնորդություն, որոնցից մեկը կալանքի միջնորդություն, սակայն այն մերժվել է: Հերթական կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Դավիթ Արղամանյանը։ Նա, ինչպես արդեն մամուլը բազմիցս գրել է՝ ակտիվորեն մասնակցել է 2018 թվականի իշխանափոխությանը, ավելին՝ «դըմփ-դըմփ-հու» անող թմբկահար է եղել:
Իշխանափոխությունից մեկ տարի հետո կարիերայի սրընթաց աճ ունեցավ և դարձավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, իսկ դրանից երկու տարի անց էլ` դատավոր։ Վերջին շրջանում քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր գործերը մակագրվում են հենց Դավիթ Արղամանյանին: Թե ինչ որոշում կկայացնի կոնկրետ այս գործով, որում քննիչները համառորեն կալանքի միջնորդություններ են ներկայացնում, կարելի է կռահել:
Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ: