կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-11 14:13
Քաղաքական

Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո․ Կարեն Մկրտիչյանի դիտարկումը

Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո․ Կարեն Մկրտիչյանի դիտարկումը
Կանադահայ ֆինանսիստ Կարեն Մկրտիչյանը գրում է․
 
«Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո։
 
Հայաստանում սկիզբ առած ժողովրդային շարժումը գնալով թափ է հավաքում, հասարակության զանազան շերտերից օրեցոր ավելի մարդիկ են միանում, Սփյուռքը արձագանքում է Հայրենիքի կոչին։
 
Նիկոլի գնալը ալևս անխուսափելի է։ Շատերը բնականաբար հարց են տալիս, ի՞նչ է լինելու հետո։ Ո՞վ է իշխանության գալու։
 
Շարժումի ղեկավարները նշել են, որ կողմ են միայն սահմանադրական ուղիով իշխանափոխության տարբերակների։ Ըստ էության, նրանք որդեգրում են այն նույն ձևաչափը, որով Նիկոլը եկավ իշխանության 2018-ին, որտեղ Ազգային Ժողովը ընտրում է ժամանակավոր միասնության կառավարություն, որու հիմնական առաքելությունը կլինի կայունացնել երկիրը, քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի պաշտպանության համար, և կազմակերպել ազատ ու արդար ընտրություններ 12-18 ամսվա ընթացքում։
 
Նրանք նաև հավաստիացրել են, որ չեն նախատեսում նոր կառավարության կազմում ընդգրկել նախկին պաշտոնյաներ որոնք չարաշահել են իրենց պաշտոնները, կամ որոնք ընդհանրապես ընդունելի չեն լայն հասարակության կողմից։ Սա գնահատելի կեցվածք է, որովհետև մեր պետությունը ալևս չպիտի կրկնէ անցյալի սխալները, և որևէ նոր ղեկավարություն պիտի ջանք չխնայէ միավորելու վերջին մի քանի տարվա ընթացքում հատուկ պառակտումի ենթարկված մեր ազգը։
 
Այս օրերուս մենք ականատես ենք լինում համաշխարհային Հայ ազգի վերածնման – ազգ, որը ավելի միավորված է լինելու քան երբեք, ազգ որը ունենալու է ավելի բարձր ինքնագիտակցություն քան անցյալում, և որը (հուսով ենք) կունենա կարող, պարկեշտ, հայրենասեր հայերից բաղկացած ղեկավարություն։
 
Նրանք են, որոնք յուրաքանչյուրիս պիտի առաջնորդեն, ու մեզ առօրյա աշխատացնեն, որպեսզի բոլորով կառուցենք մեր երազանքի՝ արդիական, ուժեղ ու արդար Հայաստանը»։