|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:11-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արփիկ թաղամասի շենքերից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են բնակարանի տանիքի ծածկը, փայտե կառուցատարրեր և ազբոշիֆերներ (մոտ 30 քմ), խոհանոցը (մոտ 12 քմ) և ննջասենյակը (մոտ 18 քմ):