|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երեկ Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնի քննիչին հեռացրել է աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակցում է ընդդիմության անհնազանդության ակցիաներին: Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Հարգելի քննիչներ, #նիկոլ_մահաբերի հրամանով մեզ ամեն անգամ ապօրինի ձերբակալելիս հիշեք այս պատմությունը: Հիշեք, որ դուք ոչ մի արժեք չունեք սրանց համար և առաջին առիթի դեպքում հենց դուք եք զոհասեղանին դրվելու:
Տղերք, դուք կարող եք մեզ հետ միասին արագացնել այս աղետալի իշխանության պետականաքանդ ընթացքի կասեցումը: Ձեզանից շատ բան չի պահանջվում, ընդամենը առաջնորդվել օրենքով, այսինքն՝ ծառայել բացառապես Պետությանը», - նշել է Արսեն Բաբայանը: