|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բուկինգհեմյան պալատի գվարդիականներից մեկը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից արքայազն Ուիլյամի հարսնացուին վիրավորելու համար. տեղեկացնում է The Daily Mail-ը:
18-ամյա Քեմերոն Ռայլին Facebook-ի իր էջում Քեյթ Միդլթոնին անվանել էր «լիրբ» եւ «անխելք կով»:
Ռայլին գրել էր. «Ուրբաթ օրը նա և Ուիլյամն անցնում էին հենց իմ կողքով: Ուիլյամը արհամարհական թափահարեց ձեռքը, իսկ նա նույնիսկ չշրջվեց իմ կողմը: Ազնվական լիրբ: Բոլորը թքած ունեն այս անխելք կովի վրա»:
Գվարդիականը չի մասնակցի ապրիլի 29-ին Ուիլյամի եւ Քեյթի ամուսնության կապակցությամբ կազմակերպվելիք շքերթին, իսկ սոցիալական ցանցում նրա որոշ նկարներ և գրառումներ գրաքննություն են անցնում: