|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մոսկվայում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները համարում են երկրի ներքին գործ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը։
Նա հաստատել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և խաղաղ զարգացմամբ, և որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն երկխոսության դաշտում։
Խոսելով հայ-ադրբեջանական երկխոսության վրա բողոքի ակցիաների ազդեցության հավանականության մասին` Զայցեւը նշել է, որ խոսքը ոչ թե եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության որոշակի հայտարարությունների ընկալման մասին է։
«Ռուսաստանը, ինչպես նախկինում, կպահպանի կապերը Երևանի և Բաքվի միջև, կնպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, խաղաղ համաձայնագրի կնքմանը», - ասել է դիվանագետը։