|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ Հայաստանի վարչապետն այսուհետ կկարողանա համայնքների ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակել ավագանու խորհրդի կազմից:
Օրենքի նախագիծն ընդունվել է միայն ՔՊ-ական պատգամավորների քվեարկության արդյունքում, ընդդիմադիրները չեն մասնակցել քվեարկությանը:
Նշենք, որ նախագծի հեղինակներն են«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը և Վահագն Հովակիմյանը: