կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-06 11:19
Քաղաքական

Միջազգային մամուլը տեսնում է՝ ինչպես է Նիկոլը ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ. Իշխան Սաղաթելյան

Միջազգային մամուլը տեսնում է՝ ինչպես է Նիկոլը ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ. Իշխան Սաղաթելյան

«Հայկական ժողովրդավարության» դեմքը միջազգային մամուլի էջերում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրերին աշխարհի առաջատար մամուլն ակտիվ լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ РИА Новости, The Guardian, BBC, Sputnik, Al Jazeera, РБК, АиФ, Reuters, France 24, Euronews, ABC News և բազում այլ լրատվականներ ու պարբերականներ գրում են այն մասին, որ հայ ժողովուրդը դեմ է Արցախը Ադրբեջանին հանձնելու՝ այս իշխանությունների օրակարգին։

Նրանք տեսնում են մեր արդար պահանջը և տարածում այն աշխարհով մեկ՝ ցույց տալով, որ մեր ժողովուրդը չի համակերպվել պարտությանը, չի համակերպվել դավաճանությանը և կրկին պայքարում է արժանապատիվ ապրելու իր իրավունքի համար։ 

Միջազգային մամուլը նաև տեսնում է, թե ինչպես է իրեն ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած Նիկոլը պայքարում ժողովրդի կամքի դեմ։ Թե ինչպես է նա ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ և թե ինչպես է փորձում պահել իր իշխանությունը։ Ամեն ինչ տեսանելի է և ամեն ինչ արձանագրվում է։

Սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնում եմ՝ այսօր՝ ժամը 12։00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Գործ ունենք անելու»։