Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-05-05 18:34
Քաղաքական

«Դիմադրություն» շարժմանը միացած ապարանցիների իրազեկման ավտոերթը՝ Արագածոտնի մարզում

«Դիմադրություն» շարժման՝ Ապարան խոշորացված համայնքը ներկայացնող մասնակիցներն այսօր իրազեկման ավտոերթ են անցկացրել Արագածոտնի մարզում:

«Երթի նպատակն էր «Դիմադրություն» շարժմանը միանալու կոչ ուղղել մեր մարզի այն բնակիչներին, ովքեր դեռ չեն միացել վճռորոշ պայքարին: Մենք ևս մեկ անգամ մեր հայրենակիցներին ներկայացրել ենք, որ այս պայքարը վերկուսակցական, վերքաղաքական, համազգային շահեր հետապնդող պայքար է, և յուրաքանչյուրիս այսօրվա քայլը հայրենիքի, պետության, Արցախի ապագայի համար որոշիչ է լինելու»,- նշեց ՀՅԴ Արագածոտնի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը՝ հավելելով, որ քաղաքացիները ջերմ են ընդունել:

Ըստ Ռ. Բարսեղյանի՝ Փաշինյանի իշխանությունն այլևս հենարան չունի հասարակության մեջ, և բոլորին այժմ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս պետք է վերականգնել մեր երկրի հզորությունն ու հեղինակությունը:

«Վերոնշյալ և այլ հարցերի պատասխաններն ստանալու համար բոլորին հրավիրել ենք Ֆրանսիայի հրապարակ», - եզրափակեց Ռ. Բարսեղյանը: