|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մասին հարցին։
Նա իր կարծիքն է հայտնել Associated Press-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի Դաշնությունը կարո՞ղ է դա անել, եթե Ուկրաինայում պատերազմը ձգձգվի։
«Ես բացարձակապես հավատում եմ, որ միջուկային զենքի կիրառումն անընդունելի է, նաև այն պատճառով, որ այն մեր կողքին է: Միջուկային զենքի կիրառումն անընդունելի է. մեր երկրագունդը կշեղվի ուղեծրից, և մենք կթռչենք հայտնի չէ, թե ուր: Կարո՞ղ է Ռուսաստանը, թե՞ ոչ, այս հարցը պետք է ուղղեք Ռուսաստանի ղեկավարությանը»,- ասել է Լուկաշենկոն։