կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-19 15:40
Առանց Կատեգորիա

Մնում էր` հիպնոս կիրառեն

Մնում էր` հիպնոս կիրառեն

Անզգայացման եվրոպական վերջին համագումարում ներկայացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ որոշ դեպքերում բժիշկները պետք է դիմեն հիպնոսի օգնությանը` հիվանդին վիրահատությունից առաջ հանգստացնելու և անզգայացման արդյունավետությունը բարձրացնելու համար. հաղորդում է Doctors.am-ը:

Բացի հանգստացնող գործառույթից, հիպնոսը կարող է նաև նվազեցնել ցավը և՛ վիրահատական միջամտության ընթացքում, և՛ դրանից հետո: Փորձարկումը ցույց է տվել, որ նրանք, ում հիպնոսի էին ենթարկել կրծքի քաղցկեղի հեռացումից առաջ, ավելի լավ էին իրենց զգում:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Journal of the National Cancer Institute ամսագրում, որոնք հանգեցնում են հետևյալ եզրակացության. վիրահատությունից առաջ հիպնոզ տարած մարդիկ սուր ցավ չէին զգում, բացի դրանից` նրանք ավելի քիչ էին հոգնածություն ու սրտխառնոց զգում վիրահատությունից հետո:

Գիտնականները նույնիսկ հաշվարկել են, որ հիպնոսը յուրաքանչյուր հիվանդի համար կխնայի մոտ 773 դոլար: Սակայն հայտնի է, որ ոչ բոլոր մարդիկ են ենթարկվում հիպնոսի, այսինքն` այն չի կարող համարվել համապիտանի: