|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է 40 միլիոն դրամի սահմանաչափ սահմանել ֆինանսների նախարարության համար՝ հարկային ու մաքսային համակարգի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Իսկ ինչո՞ւ մյուս նախարարությունների համար չենք հաստատում»:
Խոսք վերցրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ նման բան հաստատվել է պաշտպանության նախարարության համար: «Ոչ բոլոր նախարարություններն են, որ օգտվում են քարտային համակարգից»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ պետք է ուրեմն քարտային համակարգը բոլոր տեղերում զարգացնել, ինչը կվերացնի կոռուպցիոն ռիսկերը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ քարտային համակարգը բոլոր նախարարությունների համար է, պարզապես ոչ բոլորն են դիմել: