|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կառավարությունը պետք է ինդեքսավորի կենսաթոշակները` կենսապահովման բյուջեին համապատասխան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ համաձայն օրենքի` կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակի չափերի սահմանման համար:
Դրան ի պատասխան` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ դա պարտադիր չէ կենսաթոշակները ինդեքսավորելու համար, եւ որ կենսաթոշակի չափը որոշվում է յուրաքանչյուր տարվա բյուջեն հաստատելիս:
Թաթուլ Մանասերյան նշեց, թե այս առումով նախ պետք է ապահովել օրենքների կիրառելիությունը, հետո միայն մտածել այդ օրենքները փոփոխելու եւ կատարելագործելու մասին: Ցավոք, խոսքը միայն այս մի օրենքի մասին չէ: