|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Անձին ուզում են ասեն՝ արի ապացուցիր, որ դու ուղտ չես»,- այս մասին ասաց Գերասիմ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Բենիկ Գալստյանը՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում կալանավորման որոշումը հրապարակելուց հետո:
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրված Քր․ օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, որով պայմանավորված դատարանը 2 ամսով կալանավորեց Գերասիմ Վարդանյանին։
«Երկու անձի միջև ինչ-որ խոսակցություն են հրապարակել գումարի վերաբերյալ, որը որևէ կերպ չի հաստատում, որ Վարդանյանն ինչ-որ անձի գումար է տվել առհասարակ ինչ-որ հավաքի մասնակցելու համար։ Հանցակազմի օբյեկտիվ կողմը, որպես այդպիսին, էս նյութերով առկա չէ»,- ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ փաստական որևէ տվյալ չկա, որը կհաստատի, որ Գերասիմ Վարդանյանը որևէ անձի որևէ կերպ նյութապես շահագրգռել է որևէ հավաքի մասնակցելու համար։
Բենիկ Գալստյանը որոշումն ապօրինի է գնահատում։ Նրա խոսքով՝ միջնորդությունը ենթակա էր մերժման՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Նշենք` այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանը Գերասիմ Վարդանյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց:
Ավելին՝ տեսանյութում: