Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հետաձգվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Մանրամասների մասին Yerkir.am-ը զրուցել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
«Այսօր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր հարուցված 10 քրեական գործերից մեկով հերթական դատական նիստն էր, որը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը երկրից բացակայում էր։ Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։ Հիշեցնեմ նաև, որ Նոյեմբերի 12-ին Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ արդեն մյուս քրեական գործով դատական նիստն է»,-ասաց Սերգեյ Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով՝ «Ազատություն» ռ/կ-ի գործով դատական նիստի այս փուլում դատարանը լսում է գործով անցնող վկաներին։
«Դեռևս բազմաթիվ վկաներ կան, հաջորդիվ տուժողներին ենք լսելու, եթե իհարկե կան այդպիսիք»,-ասաց փաստաբանը։
Հերմինե Զեյնալյան