|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Հայ Օգնության Միության Կենտրոնական Վարչության անդամների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ-ի առաջիկա ծրագրերը՝ Հայաստանում և Արցախում, ինչպես նաև բարեսիրական միության ներկազմակերպական անելիքները: ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության ատենապետուհի Նաիրի Տերտերյանն ու վարչության մյուս ընկերուհիները կարևորել են հատկապես Արցախում նախատեսված սոցիալական ներդրումային ծրագրերն ու Արցախի քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից և վիրավոր շուրջ 250 արցախցի և հայաստանցի ուսանողներին սոցիալական աջակցություն տրամադրելու նախաձեռնությունները: Ներկազմակերպական հարցերում Միությունը նպատակ է դրել տարածքային կառույցների կարողությունների շարունակական մեծացման և գործիչների միջոցով էլ ավելի ակտիվացնել աշխատանքներն ու ընդլայնել ծրագրերը: Այս հարցերը քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսվում է գումարել ՀՕՄ-ի Շրջանային վարչությունների անդամների ժողով:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
01.05.2022 թ.