|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Փետրվարի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս օրակարգը, գրասենյակի ծրագրերն ու առաջիկա անելիքները, մասնավորապես՝ սեպտեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում սփյուռքի բոլոր կառույնցերի հետ համագործակցությանն ու ակտիվ մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր: Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ-ի կողմից իրականացվող ծրագրերը, միջոցառումները:
Երկուստեք կարևորվել են հայաստանյան կյանքին սփյուռքի ներուժի ներգրավումը և հայրենադարձության գործընթացի կազմակերպումը:
