| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Լուրերը, որ բախումներ են սպասվում, շատ հին հնարք է, որով իշխող ուժը փորձում է հնարավորին չափ ամեն ինչ անել, որ քիչ մարդ դուրս գա այս պայքարին միանալու համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը միացել է Երևան մտած՝ «Դիմադրություն» շարժման երթերին։
«Միասին՝ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, մարդու իրավունքների պաշտպանն ու մի քանի դեսպանատուն հայտարարություներ են անում, որ իբր բախումներ են լինելու։ Եթե տրամաբանական շղթան շարեք՝ կհասկանաք, որ արհեստական լարվածություն են մտցնում։ Իհարկե, ինչ վերաբերում է մեզ՝ մենք որևէ բախման չենք գնում, հակառակ կողմից չեմ տեսնում որևէ ուժ, որն այս ժողովրդի հետ պատրաստ լինի գնալ բախման»,-ասաց Վահե Հակոբյանը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող՝ «Դիմադրություն» շարժման քայլերթերն արդեն մտել են Երևան։ Նրանց դիմավորել են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցել Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը՝ ապազագին իշխանություններին հեռացնելու ու Արցախը հայկական պահելու պահանջով։
Մանրամասն՝ տեսանյութում․