կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 09:42
Քաղաքական

Լոռիում մարզպետ չէիր լինի, եթե չլիներ ՀՅԴ-ն. Ա. Եղիազարյանն արձագանքել է Լոռու մարզպետին

Լոռիում մարզպետ չէիր լինի, եթե չլիներ ՀՅԴ-ն. Ա. Եղիազարյանն արձագանքել  է Լոռու մարզպետին

Փորձագետ, պատմաբան Արթուր Եղիազարյանը արձագանքել է Լոռու մարզպետի գրառմանը՝ նշելով․

«Այս տգետ անձնավորությանը մեկդ փոխանցեք, որ եթե չլիներ ՀՅԴ-ն ու նրա հավատավոր գաղափարական զորահրամանատար դաշնակցական Դրաստամատ Կանայանը (Դրո), որի շնորհիվ 1918 թ.-ի դեկտեմբերի 7-ից 31-ը տևած հայ-վրացական պատերազմում հայկական կողմը հաղթանակ տարավ, ապա հիմա ինքը մարզպետ չէր լինի Լոռիում, որտեղից դուրս բերվեցին վրացական զորքերը, ստեղծվեց Լոռու չեզոք գոտին, որն էլ հետո անցնցում ճանապարհով կրկին անցավ Հայաստանին։
Ահա, թե ինչ է նշանակում անհայրենազգաց լինել ու անհաղորդ լինել ազգի պատմությանը»։