Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարեց, որ մայիսի 1-ին Երևանում տեղի կունենա վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի նաև ամենակարևոր հանրահավաքը: Հայաստանում հեղափոխական վիճակ է, ու անհրաժեշտ է, որպեսզի մեր հանրությունը հստակ իմանա, թե ինչ է փոխում և ինչպիսի ապագայի հիմքեր դնում: Հանրահավաքը նախևառաջ այդ հարցին պետք է պատասխանի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր հանրությունն արդեն այսօր մեծ քննարկում սկսի այդ խնդիրների մասին:
Հիմա մտածելու, ռազմավարություններ մշակելու և առաջարկներով հանդես գալու ճիշտ ժամանակն է: Մտածող մարդիկ պետք է կարողանան տեսնել ու հասկանալ հանրային պահանջները և հանրահավաքի ճիշտ օրակարգ ձևավորեն: Միայն այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ ցեխից դուրս գալով` ցեխաջուրը չենք ընկնի:
Դրա համար խնդրում եմ հանրահավաքին շատ լուրջ վերաբերվել: Բոլորին եմ խնդրում: Այն միայն դավաճանին հեռացնելու մասին չէ: Այն մեր երկրի ու ժողովրդի ապագայի մասին է:
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ