կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-09 00:09
Քաղաքական

Փոխանակ մի բռունցք դառնանք և դավաճանին դատարանի առջև կանգնեցնենք՝ բանակի դեմ ենք կռիվ տալիս, ընտրություններ քննարկում. քաղաքագետ

Փոխանակ մի բռունցք դառնանք և դավաճանին դատարանի առջև կանգնեցնենք՝ բանակի դեմ ենք կռիվ տալիս, ընտրություններ քննարկում. քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
 
«Ադրբեջանի արտգործնախարարն այսօր կրկին հայտարարել է, որ իրենց մոտ պահվող մեր գերիներին իրենք ահաբեկիչ են համարում ու որ Հայաստանը պարտավոր է կատարել դավաճան Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիայի ակտի բոլոր դրույթները։
 
Ես չեմ հոգնելու կրկնել այն, ինչի մասին արդեն քանի ամիս շարունակ խոսում եմ՝ Ադրբեջանը մեզ ոչինչ չի տալու, քանի դեռ Հայաստանում իշխում է մի մարդ, ով Ալիևի կոշիկներն է լիզել ու հոժար կատարում է նրա կամքը։ Իհարկե, կարող է գերիներից ոմանց ազատ արձակեն։ Բայց դրա դիմաց նրանք անկասկած լուրջ դիվիդենտներ են ստանալու՝ ամենայն հավանականությամբ նոր տարածքների տեսքով։
Որքան էլ ցավալի լինի, բայց դա իրողություն է, որը փոխելու բացառապես մեկ ճանապարհ կա՝ դավաճան Նիկոլի հեռացումը իշխանությունից։
 
Փոխարենը մենք տեսնում ենք, որ այդ սրիկաները գերիների ծնողներին ու հարազատներին ուղորդում են դեպի պաշտպանության նախարարություն։ Կարծես զինվորականությունն է բանակցում Ալիևի հետ։ Չե՞ք մտածել, թե ինչու է այդպես։ Էտ ինչո՞վ է Բանակը խանգարում ռազմագերիների վերադարձին։
 
...Շատ չծավալվեմ. այս թեմայով արդեն շատ եմ խոսել ու փաստացի ամեն ինչ ասել եմ։ Փոխանակ բոլորս հավաքվենք, մի բռունցք դառնանք ու էտ դավաճանին դատարանի առջև կանգնենցնենք, գնացել ենք Բանակի դեմ ենք կռիվ տալիս, ընտրություններ ենք քննարկում ու չգիտեմ, թե էլ ինչերով ենք զբաղված»։